Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է 9-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողը

2 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգի Օկտյաբրսկի շրջանային դատարանը կալանավորել է Լենինգրադի մարզի բնակիչ Պավել Ժիլկինին, որը մեղադրվում է 9-ամյա երեխայի սպանության մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է քաղաքի դատարանի մամուլի ծառայությունը։

Դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ մինչև մարտի 31-ը։ Նշվում է, որ մեղադրյալը ընդունել է իր մեղքը։

Քննության վարկածով՝ հունվարի 30-ին Ժիլկինը իր ավտոմեքենայում հարվածել է ավելի վաղ ծանոթ 9-ամյա տղայի գլխին՝ սեռական բնույթի գործողություններ կատարելուց հրաժարվելու պատճառով։ Երեխան ստացած վնասվածքներից մահացել է, ինչից հետո մեղադրյալը մարմինը թաքցրել է Լենինգրադի մարզի Լոմոնոսովի շրջանի Սիմոնովսկի գետում։

Պավել Ժիլկինը ձերբակալվել է փետրվարի 2-ին Պսկովի մարզում։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով։ Գործի քննության ընթացքն ու արդյունքները վերահսկվում են Սանկտ Պետերբուրգի դատախազության կողմից։

Դատախազությունում հայտնել են, որ կգնահատվի նաև պաշտոնատար անձանց գործունեությունը, այդ թվում՝ սոցիալապես վտանգավոր վիճակում գտնվող ընտանիքների հետ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

Վերահսկող մարմինը նշել է, որ մանկահասակ երեխայի սպանությունը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որի համար ՌԴ քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 30-ին Սանկտ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանում 9-ամյա տղան նստել է Ժիլկինի ավտոմեքենան և անհետացել։ Իրավապահ մարմիններում հայտնել են նաև, որ մեղադրյալի բնակարանի խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տեխնիկական միջոցներ՝ անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերով։ Հետաքննությունը ստուգում է նրա հնարավոր առնչությունը երեխաների նկատմամբ այլ հանցագործություններին։

 

 

Հայերեն

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը

2026-ի երրորդ եռամսյակային զեկույցը ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ