Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի հարցում մշակվել է ՌԴ-ի կողմից պայմանագրի խախտման դեպքում արագ արձագանքման ծրագիր․ FT

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հարցում մշակվել է ՌԴ-ի կողմից պայմանագրի խախտման դեպքում արագ արձագանքման ծրագիր․ FT

ԱՄՆ-ն կարող է պատերազմի մեջ մտնել 72 ժամվա ընթացքում, եթե Ռուսաստանը խախտի Ուկրաինայի վերաբերյալ ապագա խաղաղության կամ հրադադարի համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Ուկրաինան, եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն համաձայնեցրել են բազմամակարդակ գործողությունների ծրագիր, որը կգործարկվի Ռուսաստանի կողմից հրադադարի ցանկացած խախտման դեպքում։

FT-ի աղբյուրների փոխանցմամբ՝ եթե Ռուսաստանը վերսկսի ռազմական գործողությունները, ապա 24 ժամվա ընթացքում կհետևի դիվանագիտական նախազգուշացում, ինչպես նաև «ցանկացած գործողություն, որը կպահանջվի Ուկրաինայի զինված ուժերից՝ խախտումը դադարեցնելու համար»։

Եթե ռուսական ագրեսիան շարունակվի, գործընթացին կմիջամտեն Ուկրաինային աջակցող երկրները, որոնց թվում են Եվրամիության մի շարք պետություններ, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Թուրքիան։

Թերթը նշում է, որ եթե հրադադարի խախտումը վերածվի լայնածավալ հարձակման, ապա առաջին խախտումից հետո 72 ժամվա ընթացքում կկայանա համակարգված ռազմական պատասխան՝ արևմտյան ուժերի մասնակցությամբ, այդ թվում՝ ԱՄՆ բանակի ներգրավմամբ։

Պարբերականի տվյալներով՝ այս պայմանավորվածությունները մշակվել են 2025 թվականի դեկտեմբերին Փարիզում և 2026 թվականի հունվարին Կիևում անցկացված քննարկումների ընթացքում՝ ուկրաինացի, եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների մասնակցությամբ։

Financial Times-ը գրում է նաև, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս թեման բարձրացրել է 2025 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում