Մարզեր

Ախուրյանում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ախուրյանում մեկնարկել է «Մասնակցային բյուջետավորում» ծրագիրը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում մեկնարկել է 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որը հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին ակտիվորեն մասնակցելու համայնքի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց ծրագրային առաջարկները։ Առաջարկների ներկայացումը կատարվում է akhuryan.am կայքի համապատասխան հարթակի միջոցով՝ 2026 թվականի հունվարի 26-ից մինչև փետրվարի 10-ը ներառյալ։

Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից ձևավորվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, ինչպես նաև հաստատվել է միջոցառումների իրականացման ժամանակացույցը։ Ներկայացվող ծրագրերը պետք է լինեն իրագործելի, հիմնված համայնքի առկա խնդիրների լուծման վրա և նախատեսված լինեն Ախուրյան համայնքի տարածքում իրականացվելու համար։

««Մասնակցային բյուջետավորում» ծրագրի շրջանակում համայնքում և նրա տարբեր բնակավայրերում անցկացվել են իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում բնակիչներին ներկայացվել են ծրագրի նպատակները, փուլերը և մասնակցության հնարավորությունները։ Հանդիպումների նպատակն էր խթանել քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը համայնքային զարգացման գործընթացներում և հավաքագրել նրանց գաղափարներն ու առաջարկները»,-«Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից։

Ծրագրային հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի փետրվարի 10-ն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում