Բունդեսվերը պլանավորում է ընդլայնել իր ռազմական ներուժը տիեզերքում

2 րոպեի ընթերցում

Գերմանիան իր պաշտպանական կարողությունները պետք է մեծացնի նաև տիեզերքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CNBC հեռուստաալիքին ասել է Բունդեսվերի Տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Միխայել Տրաուտը։

«Մենք այժմ տիեզերական տարածությունն օգտագործելիս շեշտը կդնենք պաշտպանական բնագավառի, անվտանգության ոլորտի վրա։ Դա կպահանջի սուվերեն ռազմական ներուժ», - ասել է նա Սինգապուրի ավիաշոու ժամանելուց հետո։

Տրաուտը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը նման նպատակների համար նախատեսում է 35 միլիարդ եվրո հատկացնել մինչև 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում։ Նրա խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են որոշակի սարքավորումներ գնել միջազգային և եվրոպական շուկաներից։

Տրաուտն ասել է, որ Գերմանիայի ռազմական պլանավորման փոփոխության վրա ազդեցություն են ունեցել վերջին հինգ տարվա իրադարձությունները, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ։ Գեներալ-մայորը հիշեցրել է, որ Բունդեսվերի առջև խնդիր է դրված ապահովել մարտական ​​պատրաստվածությունը 2029 թվականից ոչ ուշ, և հրամանատարությունը պետք է արագ գործի պաշտպանունակության բացերը լրացնելու համար։

Դրա հետ մեկտեղ նա հավելել է, որ Գերմանիան շարունակում է Միացյալ Նահանգների հետ արդյունավետորեն համագործակցել ռազմական ոլորտում։

Հայերեն Русский

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով