Իսրայելը կհայտնվի Թեհրանի թիրախում ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածների դեպքում. Խամենեիի խորհրդական

2 րոպեի ընթերցում

Իրանն, անկասկած, կթիրախավորի Իսրայելը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ ագրեսիայի դեպքում, քանի որ նրանք մեկ ամբողջություն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Mayadeen հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։

Լրագրողը նրան հարց է ուղղել՝ արդյոք Իրանը կպատասխանի Իսրայելին, եթե ԱՄՆ-ն հարվածի։

«Իսրայելն ու ԱՄՆ-ն ​​երկու առանձին միավորներ չեն, այլ նույնն են, ինչպես ապացուցվում է փաստերով, - նշել է նա։ - Ենթադրությունը, որ Ամերիկան ​​կհարվածի առանց Իսրայելի մասնակցության, հիմնարար սխալ է»։

Շամխանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ն հարված հասցնի, ապա «Իսրայելն, անշուշտ, կներգրավվի, և պատասխանը պետք է համաչափ լինի»։ Նա հավելել է, որ պատասխանի մասշտաբը «կախված է նրանց գործողություններից և քայլերից»։

«Մենք կպատասխանենք և կհակադարձենք նույն կերպ», - շեշտել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում։ Նա նաև նշել է, որ միջուկային համաձայնագրի բացակայությունը վատ հետևանքներ կունենա Իրանի համար։ Թրամփը հիշեցրել է, որ ամերիկյան հսկայական ռազմական նավատորմ է շարժվում դեպի Իրան։

Իրան

Թրամփը հայտնել է Իրանի հետ բանակցությունների և այնտեղ շարժվող «հսկայական ուժի» մասին

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով