ԵՄ-ն չի կարող պաշտպանվել առանց ԱՄՆ-ի, բայց ԵՄ Անվտանգության խորհուրդ ստեղծելու կարիք չկա. Կալաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը համաձայն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն հայտարարության հետ, թե ներկայում Եվրոպան ունակ չէ ինքնուրույն  պաշտպանել իրեն առանց Միացյալ Նահանգների։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այս մասին Կալասն ասել է Օսլո կատարած այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այո, այժմ սա է իրավիճակը։ Բայց ԵՄ-ն աշխատում է դրա վրա՝ ավելացնելով ներդրումները պաշտպանաության բնագավառում», - հայտարարել է Կալասը՝ ի պատասխան Ռյուտեի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքի:

Ավելի վաղ Ռյուտեն, հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողում, եվրոպացիներին կոչ էր արել «դադարել երազել» Եվրոպան պաշտպանելու հնարավորության մասին՝ առանց հույսն ԱՄՆ-ի վրա դնելու։

Միևնույն ժամանակ Կալասը մերժել է պաշտպանության հարցերով լիտվացի եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի առաջարկը՝ ստեղծել Եվրոպայի անվտանգության խորհուրդ, որի կազմի մեջ կմտնեն Եվրոպայի առաջատար երկրները։

«Ես չեմ կարծում, թե մեզ անհրաժեշտ են նոր ինստիտուտներ։ Մեզ անհրաժեշտ է (ռազմարդյունաբերական) այն ծրագրերի իրականացում, որոնք ԵՄ-ն արդեն ունի», - հայտարարել է նա։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի