Միացյալ Նահանգներ

Պեսկովը կառուցողական է որակել Դմիտրիևի վերջին բանակցություններն ամերիկացիների հետ

1 րոպեի ընթերցում

Պեսկովը կառուցողական է որակել Դմիտրիևի վերջին բանակցություններն ամերիկացիների հետ

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի և ԱՄՆ ներկայացուցիչների միջև անցած հանգստյան օրերին Մայամիում կայացած բանակցությունները կառուցողական էին և դրական: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։

«Ոչ մի մանրամասնում այստեղ չի լինի։ Գնահատականներն, ընդհանուր առմամբ, կոնցեպտուալ էին երկու կողմից՝ և՛ Դմիտրիևի, և՛ (ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց) Ուիթքոֆի։ Դրանք, ընդհանուր առմամբ, բավականին դրական և կառուցողական զրույցներ էին», - ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Մայամիում հանգստյան օրերին կայացած բանակցություններին։

Պեսկովը հիշեցրել է, որ Դմիտրիևը զբաղվում է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության աշխատանքային խմբի հարցերով։

«Ահա, իրականում, այս հարցերն են հենց գտնվում գործընկեր Դմիտրիևի իրավասության շրջանակներում», - ասել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ հաջորդ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում փետրվարի 4-5-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում