«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի

1 րոպեի ընթերցում

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը 2026 թվականի հունիսի 1-ից կդառնա վճարովի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ Խնձորեսկի հնավայրն այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են դեռ նախորդ տարի։

Իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։

Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։  

Տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման նպատակով հողային աշխատանքներ են մեկնարկել։ Ինֆո կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։

Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը։

Հայերեն Русский

Վարչապետը կարևորում է գյուղատնտեսությամբ զբաղվողների  կենսաթոշակային ստաժի հարցի կարգավորումը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Սրբուհի Գալյանը զգուշացնում է Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոլորեցնող համեմատությունների մասին

Nvidia-ն դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ․ FT

Կենսաթոշակառուների հետվճարի ծրագիրը երկարաձգվել է մինչև 2027 թվականի ավարտը

Վարազդատ Հարոյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը

Վրաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են ռազմավարական գործընկերության վերականգնման կամ համագործակցության նոր ձևաչափի ստեղծման հարցը

Գրանցված բոլոր վարձու աշխատողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում

ԹՐԻՓՓ-ի բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում