Տուրիզմ

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի

1 րոպեի ընթերցում

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը հունիսի 1-ից կդառնա վճարովի

«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը 2026 թվականի հունիսի 1-ից կդառնա վճարովի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ Խնձորեսկի հնավայրն այցելուներին առավել բարեկարգ ու հասանելի դարձնելու աշխատանքներն ակտիվորեն մեկնարկել են դեռ նախորդ տարի։

Իրականացվել են մաքրման, բարեկարգման, զբոսաշրջային արահետների ստեղծման և հարդարման աշխատանքներ։

Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։  

Տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման նպատակով հողային աշխատանքներ են մեկնարկել։ Ինֆո կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։

Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում