Առաջիկա օրերին Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, լեռնային շրջաններում՝ բուք

2 րոպեի ընթերցում

Փետրվարի 1-ի ցերեկը, փետրվարի 2-3-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Փետրվարի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Հանրապետության տարածքում փետրվարի 1-ի ցերեկը, 2-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ը սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 1-ի ցերեկը, 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում փետրվարի 1-ի ցերեկը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 2-4-ը սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 2-3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ։ 

 

 

 

 

 

 

 

Հայերեն Русский

COP17-ի շրջանակում Հայաստան կայցելի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի առաջին տեղակալը

Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան հակամարտության կարգավորման շուրջ

Երևանի հանրային տրանսպորտում հաշմանդամություն ունեցող երեխային ուղեկցողն անվճար երթևեկելու հնարավորություն կունենա

Ֆրանսիացի զինվորականները Հնդկական օվկիանոսում նավթատար լցանավ են կալանել

Անշարժ գույքի գործակալի ծառայությունների մատուցման ոլորտում բացահայտվել է չհայտարարագրված հարկման օբյեկտ

Առաջիկայում մենք պետք է կենտրոնանանք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու գործի վրա. Փաշինյան

Արտոնություն հանրային տրանսպորտում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան