Իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց խնդիրների լուծմամբ․ Իրանի նախագահ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պարտավոր են վերանայել իրենց վարքագիծն ու գործողությունները քաղաքացիների նկատմամբ, որպեսզի արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim News-ը։

Փեզեշքիանի խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Իրանի ոխերիմ թշնամիները, այդ թվում՝ Իսրայելը և նրա արևմտյան հովանավորները, շարունակաբար փորձում են հրահրել և պառակտել երկիրը։

«Նրանք սոցիալական պահանջներն օգտագործելով՝ փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իրանի նախագահը։

Նա ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և զբաղվեն նրանց իրական խնդիրների լուծմամբ։

«Մենք պարտավոր ենք վերանայել մեր վարքագիծն ու գործողությունները ժողովրդի նկատմամբ, որպեսզի առիթից զրկենք այն չարակամներին, որոնք ձգտում են բողոքի ցույցերը վերածել ատելության խոսքի»,-հավելել է Փեզեշքիանը։

Հայերեն Русский

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է