Աշխարհ

Կոնգոյում հանքավայրի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում հանքավայրի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ

Ավելի քան 200 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում կոլտանի «Ռուբայա» հանքավայրում տեղի ունեցած փլուզման հետևանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Ռուբայան արտադրում է աշխարհի կոլտանի մոտ 15 տոկոսը, որը վերամշակվում և վերածվում է տանտալի՝ ջերմակայուն մետաղի, որը մեծ պահանջարկ ունի բջջային հեռախոսների, համակարգիչների և այլ սարքերի արտադրողների շրջանում։

Վայրը, որը տեղացիները ձեռքով փորում են օրական մի քանի դոլարով, 2024 թվականից ի վեր գտնվում է AFC/M23 ապստամբ զինված խմբի վերահսկողության տակ։

«Այս սողանքի զոհ է դարձել ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ հանքագործներ, երեխաներ և կանայք։ Որոշ մարդիկ փրկվել են, ունեն լուրջ վնասվածքներ», -հայտնել են Reuters-ին:

Մոտ 20 վիրավոր բուժում է ստանում առողջապահական հաստատություններում։

Փլուզումը տեղի է ունեցել հունվարի 28-ին: Այս պահին զոհերի ճշգրիտ թիվը պարզ չէ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում