Աթենքի ակադեմիայի նախագահը ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու պատրաստակամություն է հայտնել

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Աթենքի ակադեմիայի նախագահ Նիկիֆորոս Դիամանդուրոսի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառումը։

Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է պրոֆեսոր Դիամանդուրոսին ակադեմիայի նախագահի պաշտոնին ընտրվելու առնչությամբ։ Դեսպանն առաջարկել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Աթենքի ակադեմիայի միջև 2024 թ․ կնքած հուշագրի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը հայկական կողմի հետ` ներառելով հումանիտար ուղղությունները, մասնավորապես արևելագիտությունը, հնագիտությունը և բյուզանդագիտությունը։

«Նիկիֆորոս Դիամանդուրոսը ողջունելով դեսպան Մկրտչյանի այցն Աթենքի ակադեմիա, նշել էր, որ իր պաշտոնավարումը համընկել է Աթենքի ակադեմիայի 100-ամյակի հետ, որի ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում։ Միաժամանակ հույն գիտնականը վերահաստատել է ՀՀ Գիտությունների ակադեմիայի հետ համագործակցությունը ինչպես հուշագրում նախատեսված ուղղություններով, այնպես էլ հումանիտար ուղղություններով զարգացնելու պատրաստակամությունը»,- նշված է գրառման մեջ։

Կողմերը պայմանավորվել են առաջիկայում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջոցառում կազմակերպելու հարցում։

Հայերեն العربية Türkçe

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնման խոշոր նախագիծ է մեկնարկել

Ստուբը Մեծ Բրիտանիայի վարչապետին հայտնել է Ուկրաինայի հարցով խորհրդակցությունների արդյունքների մասին

Լատվիական «Չորսը՝ ճամպրուկով» հաղորդաշարը բացահայտում է Դիլիջանն ու Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունը

Բուժքույրը փորձել է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի