«Էքսպո -2027» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի մշակութային ներուժը․ ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

«Խաղ հանուն մարդկության. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության ապահովման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ներկայացվել են ազգային տաղավարի ձևավորման հայտերը։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրությունը։

Նիստը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված այլ կառույցների ներկայացուցիչներ։

«ԿԳՄՍ նախարարության հայտարարած ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակային հայեցակարգի ներկայացման հրավերին արձագանքել է 4 կազմակերպություն։ Նիստի ընթացքում կազմակերպությունները ներկայացրել են իրենց հայտերը, որոնցում շեշտադրվել են մեր երկրի հարուստ մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ներկա ձեռքբերումներն ու երկրի ապագայի զարգացման պատկերացումները։ Նախագծերը ներառել են ազգային տաղավարի գեղարվեստական լուծումներն ու դիզայնը, այցելուների ներգրավվածությանը նպաստող ինտերակտիվ, թվային մոտեցումները»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրություն ցուցաբերած կազմակերպություններին՝ ներկայացված բովանդակային ու ստեղծագործական նախագծերի համար՝ ընդգծելով, որ «Էքսպո -2027» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցությունը բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու մեր երկրի մշակութային, կրթական, գիտական և ստեղծագործական ներուժը: Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայությունը համաշխարհային առաջադեմ հարթակներում նպաստում է երկրի միջազգային տեսանելիության բարձրացմանն ու ճանաչելիության ընդլայնմանը։

«Ներկայացված հայտերը միջգերատեսչական հանձնաժողովը կգնահատի սահմանված չափանիշներով՝ կարևորելով գաղափարի ինքնատիպությունը և բովանդակային խորությունը, թեմատիկ համապատասխանությունը «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդեսի հիմնական պահանջներին: «Խաղ հանուն մարդկության. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով «Էքսպո-2027» համաշխարհային ցուցահանդես կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայերեն العربية

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ