Առողջության ապահովագրության համակարգ մտնելուց հետո անձը 12 ամիս համարվում է շահառու՝ անկախ աշխատավարձի փոփոխությունից

1 րոպեի ընթերցում

Եթե քաղաքացին 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստանալու արդյունքում մտնում է առողջության ապահովագրության համակարգ, ապա մնում է այդ համակարգում 12 ամիս՝ անկախ աշխատավարձի հետագա փոփոխությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Պատգամավորները հետաքրքրվեցին՝ եթե, օրինակ, ուսուցչի դրույքը կրճատվում է, այսինքն՝ աշխատավարձը փոփոխվում է, այդ դեպքում նա դո՞ւրս է մնում ապահովագրության համակարգից: 

«Երբ անձը մի անգամ մտնում է ապահովագրական համակարգ, նա 12 ամսվա ընթացքում արդեն համակարգի մեջ է: Համակարգի կայունությունը պետք է ապահովենք, չի կարող ամեն ամիս մեկը մտնել, դուրս գալ: Այդ դեպքում կունենայինք շատ անկանխատեսելի ծախսեր: Եթե մեկ ամսվա ընթացքում անձի աշխատավարձը կազմել է 200 հազարից ավելի, անձը ներառվել է ապահովագրական համակարգ, ապա նրա՝ հաջորդիվ աշխատավարձի փոփոխությունները դիտարկելի չեն, նա մնում է ապահովագրական համակարգում»,-պատասխանեց Ավանեսյանը:

Հայերեն Русский

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը