ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կուբայի դեսպանը ընդգծել են տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը
1 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կուբայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆրեդո Ֆիդել Նիևես Պորտուոնդոյին (նստավայրը՝ Աստանա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ-ի տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Աբիսողոմոնյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք իր պատասխանատու առաքելության ընթացքում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող հարցերի՝ երկուստեք կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերին: ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը:
Ընդգծվել է տարածաշրջանում փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման անհրաժեշտությունը: