Եվրոպան ռազմավարական սխալ է կատարում․ Աբբաս Արաղչի
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը ռազմավարական մեծ սխալ է կատարում՝ ահաբեկչական կազմակերպությունների շարքին դասելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Եվրոպան զբաղված է ճգնաժամի կրակը բորբոքելով... Մեր զինված ուժերն այսպես կոչված «ահաբեկչական կազմակերպություններ»-ի ցանկում ներառելով՝ այն կատարում է ռազմավարական ևս մեկ խոշոր սխալ»,- գրել է Իրանի արտգործնախարարը սոցիալական ցանցում։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հունվարի 29-ին հայտարարել է, որ Եվրամիությունը որոշել է ահաբեկչական կազմակերպություն համարել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Կարդացեք հոդվածը` Русский