Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարն աշխատակազմին է ներկայացրել նախարարի առաջին տեղակալին և Միասնական սոցիալական ծառայության պետին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն աշխատակազմին է ներկայացրել նախարարի առաջին տեղակալին և Միասնական սոցիալական ծառայության պետին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանին և Միասնական սոցիալական ծառայության պետ Ագնեսա Աղաբաբյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Արսեն Թորոսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին պատասխանատու և կարևոր առաքելության ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ ու հանրօգուտ աշխատանք։

Նախարարն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականության, թիմային համագործակցության ամրապնդման, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացման կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում