Գիտություն

Հոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգ

1 րոպեի ընթերցում

Հոնկոնգի գիտնականները գործարկել են հորդառատ տեղումները կանխատեսող արհեստական բանականության համակարգ

Հոնկոնգի գիտնականների խումբը մշակել է եղանակի կանխատեսման արհեստական բանականության համակարգ, որը կարող է չորս ժամ առաջ կանխատեսել ամպրոպները և ուժեղ անձրևները։ Ներկայիս համակարգերը կարողանում են կանխատեսել տեղումները 20 րոպեից մինչև երկու ժամ առաջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Համակարգը մշակել է Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի թիմը։ Հեղինակները հայտարարել են, որ այն կօգնի կառավարություններին և արտակարգ իրավիճակների ծառայություններին ավելի արդյունավետ արձագանքել կլիմայի փոփոխություններով պայմանավորված եղանակային ծայրահեղ դրսևորումներին, որոնք ավելի ու ավելի հաճախակի են դառնում։

«Մենք հույս ունենք օգտագործել արհեստական բանականությունը և արբանյակային տվյալները՝ եղանակի կանխատեսումը բարելավելու համար, որպեսզի կարողանանք ավելի լավ պատրաստված լինել», - ասել է նախագծի ղեկավար, պրոֆեսոր Սու Հուին։

Չինաստանի օդերևութաբանական ծառայությունների հետ համագործակցությամբ մշակված այս համակարգը թարմացնում է կանխատեսումները յուրաքանչյուր 15 րոպեն մեկ։ Այն ավելացրել է կանխատեսումների ճշգրտությունը ավելի քան 15%-ով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում