Մարզեր

Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին․ Շիրակում հարգանքի տուրք է մատուցվել զոհվածների հիշատակին

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմը, համայնքների, ուժային կառույցների, կրթական և առողջապահական հաստատությունների ղեկավարները, զինվորականներն, ազատամարտիկներն այցելեցին Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այցի ընթացքում ծաղկեպսակ և ծաղիկներ դրվեցին հայրենիքի համար կյանքը զոհաբերած հերոսների հուշակոթողներին ու շիրիմներին, հարգանքի տուրք մատուցվեց նրանց հիշատակին։

Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշեց, որ այսօր շատ խոսելու կարիք չկա, լուռ խորհելու, անելիքների մասին մտածելու ժամանակն է:

«Պետք է հասկանանք, որ մեր հերոս տղաները ամենաթանկը՝ կյանքը, տվեցին Հայաստանի Հանրապետության անկախության ու ինքնիշխանության համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար, և բոլորս պարտավոր ենք քաջորդիների կյանքի գնով պահած հողն ու երկիրը շենացնել, զարգացնել ու խաղաղություն բերել։ Իրականում, բոլոր պատերազմների ելքն ու իմաստը խաղաղությունն է, մեր տղաներն ամենաթանկ զոհողության գնով խաղաղություն են բերել Հայաստանին, և թող հարատև լինի այնքան թանկ գնով ձեռքբերած խաղաղությունը»,- ընդգծեց մարզպետը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում