Սևանի համայնքապետարանում կայացել է «Մասնակցային բյուջետավորում – 2026» գործընթացի շրջանակներում ներկայացված առաջարկների նախնական գնահատման փուլը

3 րոպեի ընթերցում

2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում  տեղի է ունեցել  Սևան համայնքի համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում նախնական գնահատում են անցել  ներկայացված առաջարկները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի համայնքապետարանը  ստացել է 14 առաջարկ, որոնցից յուրաքանչյուրը հանձնաժողովը գնահատել է համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերի վերաբերյալ մեթոդական ուղեցույցում սահմանված չափանիշներին համապատասխան:

Նախնական գնահատման արդյունքում ընդունվել է սահմանված չափանիշներին համապատասխանող  12 հայտ։ Դրանք են՝ «Սևան քաղաքի Նալբանդյան 47 շենքի բակային տարածքում խաղահրապարակի կառուցում»,  «Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի չգործող մասնաշենքի վերանորոգում՝ երիտասարդության զբաղվածության կենտրոն հիմնելու նպատակով», «Առողջ միջավայր». բազմաֆունկցիոնալ խաղահրապարակի կառուցում Վարսեր բնակավայրում, «Իրականացնենք երեխաների երազանքը. մանկապարտեզի խմբասենյակի վերանորոգում Զովաբեր բնակավայրում»,  «Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 շենքի տանիքի վերանորոգում»,  «Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 29 շենքի տանիքի վերանորոգում», «Սևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի թիվ 12 շենքի տանիքի վերանորոգում»,  «Աոռղջ և ակտիվ երիտասարդություն». Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման համար տարածքի վերանորոգում, «Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում»,  «Սևան համայնքում ուղղորդող և տեղեկատվական ցուցանակների համակարգի ներդրում, «Բազմաֆունկցիոնալ խաղահրապարակ մեծերի և փոքրերի համար» Գագարին բնակավայրում,  «Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի 18 շենքի վերելակի ձեռքբերում և վերազինում» ծրագրերը, որոնք  անցել են հանրային քննարկումների փուլ:

Հանրային քննարկումների փուլը մեկնարկելու է 2026 թվականի հունվարի 30-ին և ավարտվելու է փետրվարի 5-ին:

Հանրային քննարկումների ընթացքում լսումներին կհրավիրվեն նաև քվեարկության փուլ անցած առաջարկների հեղինակները՝ ներկայացնելու իրենց առաջարկները: 

Խոսրով   Խլղաթյան

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը