Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2025 թվականին վճարել են ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամի հարկ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել ավելի քան 1 տրիլիոն 946 միլիարդ 460 միլիոն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն:

Գերատեսչությունը տեղեկացնում է, որ նախանցյալ տարվա ցուցանիշը գերազանցվել է 173 միլիարդ 546 միլիոն դրամով: 2024-ին առաջին 1000 հարկատուները պետական բյուջե էին մուտքագրել ավելի քան 1 տրիլիոն 772 միլիարդ 914 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 580 միլիարդ 256 միլիոն դրամ։ 2024 թվականի համեմատ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվանից 141 միլիարդ 12 միլիոն դրամ ավել գումար, որը նախանցյալ տարի կազմել էր 1 տրիլիոն 439 միլիարդ 244 միլիոն դրամ։

Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 366 միլիարդ 204 միլիոն դրամ, ինչը 32 միլիարդ 534 միլիոն դրամով ավելին է 2024 թվականի ցուցանիշից՝ 333 միլիարդ 670 միլիոն դրամ։

2025 թվականի արդյունքներով, Հայաստանի 10 առաջատար հարկատուներն են՝ «Մոբայլ Սենթր Արթ» (77.864 մլրդ դրամ), «Գրանդ Տոբակո» (66.119), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (52.164), «Գազպրոմ Արմենիա» (43.236), «Արդշինբանկ» (40.201), «Ամերիաբանկ» (29.003), «Դիջիթեյն» (26.589), «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» (25.937), «Սի Փի Էս Էներջի Գրուպ» (24.810) և «Սոֆթ Կոնստրակտ» (23.777) ընկերությունները:  

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից