Քրեական ոստիկանությունը 2025 թվականին առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանությունը 2025 թվականին առգրավել է 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ։ 2024 թվականին առգրավվել էր 426 կիլոգրամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով ՀՀ ՆԳՆ 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։

«Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ Քրեական ոստիկանության մասին, նկատում ենք, որ 2025 թվականին առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ, 2024-ին առգրավվել էր 426 կգ։  

Ընդ որում, փոքր չափերի մասին չէ խոսքը։ Ձեր հանձնարարականով մենք կենտրոնացել ենք արտադրական և ներմուծման շղթաների վրա։ Սրա արդյունքում է, որ ունենք մեծ խմբաքանակների պատկեր և թույլ չենք տալիս հետագայում փոքր չափերի շրջանառությունը։ Առգրավված, կամավոր հանձնված հրազենի թվաքանակն էլ, եթե դիտարկենք, ապա 2025-ին արձանագրվել է ավելի քան 42 տոկոս աճ։ Ջրային պարեկային ծառայության աշխատանքի արդյունքում նախորդ տարի առգրավվել է 2,5 տոննա ապօրինի որսված ձուկ և շեշտը պետք է դնենք կանխարգելման կոմպոնենտի վրա»,- նշել է ՆԳ նախարարը։

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ հանցավորության ընդհանուր կառուցվածքի մեջ 1/3-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության բացահայտումներն են, ընդ որում՝ եթե 2024-ին այդ թիվը եղել է 11 հազար 695, ապա 2025-ին այն կազմում է շուրջ 15 հազար դեպք։

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին

Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ընդգծել են տարածաշրջանում նոր էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը

Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին

Մարտունիից Պարզ լիճ՝ 162 կիլոմետր․ հայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողները

Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

Գերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներին

BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին