Քարնին հայտարարել է, որ Կանադան չի ձգտում Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի
1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ Չինաստանի հետ ազատ առևտրի շուրջ համաձայնագիր կնքել, քանի որ հարգում է Կանադա-ԱՄՆ-Մեքսիկա առևտրային համաձայնագրով (CUSMA) ստանձնած պարտավորությունները և նման քայլի չի գնա՝ առանց մյուս երկու կողմին ծանուցելու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNBC-ն։
Քարնիի հայտարարությունը տեղի է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո՝ 100% մաքսատուրք սահմանելու Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ, եթե Օտտավան համաձայնագիր կնքի Պեկինի հետ։
Հունվարի 16-ին Կանադան Չինաստանի հետ նախնական համաձայնության է եկել, ըստ որի երկու կողմը փոխադարձաբար կնվազեցնեն մաքսատուրքերը որոշակի ապրանքների նկատմամբ։ Համաձայնագրով նախատեսվում է, որ տարեկան 49 000 չինական էլեկտրամեքենա կմտնի Կանադա նվազեցված 6,1% մաքսատուրքով։ Ի պատասխան՝ Պեկինը կնվազեցնի կանադական գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը։