Իրան

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում 8 ընկերություն է ներառել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում 8 ընկերություն է ներառել

Ամերիկայի Միացյալ Նահանգները ևս 8 ընկերություն է ներառել Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է ԱՄՆ Ֆինանսների նախարարության ենթակայության տակ գտնվող Օտարերկրյա ակտիվների համակարգմամբ զբաղվող ծառայության կայքում։

Պատժամիջոցները սահմանվել են Հնդկաստանում, Լիբերիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում, Սեյշելյան և Մարշալյան կղզիներում գրանցված 8 նավթագազային և տրանսպորտային ընկերությունների նկատմամբ։ Ցանկում ընդգրկվել է ևս 8 նավթային հածանավ։

Սահմանված պատժամիջոցներով ԱՄՆ-ում սառեցվում են նշված ընկերությունների բանկային հաշիվները, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացիներին և նրանց ընկերություններին արգելվում է գործակցել պատժամիջոցների ենթարկված կազմակերպությունների հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում