Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները դուրս են գալիս Ռուսաստանի ազդեցությունից․ Ֆինլադիայի նախագահ

2 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանի ազդեցության գոտին էականորեն փոքրացել է՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավոսում տեղի ունեցած քննարկման ժամանակ նա նշել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը չի հասել ռազմավարական հաղթանակների՝ չնայած մեծ մարդկային և տնտեսական կորուստներին։

«Ինչի՞ է հասել Ռուսաստանը վերջին չորս տարիների ռազմական գործողությունների արդյունքում։ Գրավել է Ուկրաինայի տարածքի շուրջ 20 տոկոսը, և այդ ընթացքում կրել է մոտ մեկ միլիոն մարդկային կորուստ»,- նշել է Ֆինլանդիայի նախագահը։

Ստուբի խոսքով՝ պատերազմը հանգեցրել է նաև Ռուսաստանի ազդեցության կրճատմանը միջազգային մակարդակում։

«Դուք կարող եք տեսնել, թե ինչպես են Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները հեռանում Ռուսաստանի ազդեցությունից»,- ասել է նա։

Ֆինլանդիայի նախագահը անդրադարձել է նաև Ռուսաստանի տնտեսական վիճակին՝ նշելով, որ երկրի տնտեսությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ։

«Եթե հաշվի առնենք տարվա առաջին երկու շաբաթների գնաճի տեմպերը, ապա հնարավոր է ունենալ շուրջ 30 տոկոս գնաճ, 16 տոկոս տոկոսադրույքներ, զրոյական տնտեսական աճ, ֆինանսական ռեզերվների պակաս և պատերազմի ավարտից հետո զինվորներին վճարելու անկարողություն»,- ընդգծել է Ստուբը։

 

 

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին