Ադրբեջան

SOCAR-ը բաժնեմաս է ձեռք բերել Աֆրիկայի նավթագազային խոշորագույն հանքավայրերից մեկում

1 րոպեի ընթերցում

SOCAR-ը բաժնեմաս է ձեռք բերել Աֆրիկայի նավթագազային խոշորագույն հանքավայրերից մեկում

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) hամաձայնագիր է ստորագրել Իտալիայի Eni ընկերության հետ՝ Կոտ դ’Իվուարում նավթագազային Baleine հանքավայրի շահագործման նախագծին մասնակցության 10 տոկոս բաժնեմասի ձեռքբերման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է SOCAR-ի մամուլի ծառայությունը:

Փաստաթուղթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել են SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը և Eni-ի գործադիր տնօրեն Կլաուդիո Դեկալցին:

Գործարքի արժեքը չի հրապարակվել: Ադրբեջանական ընկերության տվյալներով՝ գործարքի իրականացումը և դրա վերջնական փակումը կախված են համապատասխան կարգավորող մարմինների կողմից համաձայնության ստացումից և մյուս ստանդարտ պայմանների ու պահանջների կատարումից:

«Համաձայնագիրը լիովին համապատասխանում է SOCAR-ի գլոբալ ընդլայնման ռազմավարությանը՝ ընկերության համար ապահովելով Աֆրիկայի մայրցամաքի նավթագազային պաշարների հասանելիություն», - ասվում է տեղեկատվության մեջ:

Baleine-ը համարվում է Արևմտյան Աֆրիկայում նավթագազային խոշորագույն հանքավայրերից մեկը: Այն հայտնաբերվել է վերջին տարիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում