Կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության որոշմամբ՝ թվայնացվելու է քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հունվարի 22-ի նիստում։

Կառավարությունը սահմանել է Քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային տեղեկատվական համակարգի նկարագիրը և աշխատակարգը, համակարգին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու, քննարկելու, այդ թվում՝ համակարգի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու, դիմումն անձամբ ներկայացնելու համար հերթագրվելու, իրավասու մարմիններ հարցումներ կատարելու, համապատասխան տեղեկություններ և եզրակացություններ, համակարգի միջոցով ծանուցումներ ստանալու կարգը և ժամկետները, ինչպես նաև ազգությամբ հայ լինելը հաստատող մկրտության մասին փաստաթուղթ տրամադրող եկեղեցական կառույցների ցանկը, ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը, քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը:

Ըստ այդմ, մասնավորապես՝ նախատեսվել է քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի կողմից կատարվող անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը, համակարգում էլեկտրոնային հայտ ներկայացնելու, էլեկտրոնային հայտի վարման և նախնական ուսումնասիրություն կատարելու ընթացակարգեր։ Ներդրված է  նաև էլեկտրոնային հայտի շտկման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձին նախապես՝ մինչև դիմումը ներկայացնելը, հավաքագրելու անհրաժեշտ փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում կատարելու ուղղումներ։ Նման մեխանիզմը հեշտացնում է վերջիներիս կողմից քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնել համար դիմելու գործընթացը։ Կարգավորվել են  հերթագրվելու և լիազոր մարմին այցելելու մեխանիզմները, ինչը կնպաստի հերթերի բեռնաթափմանը և անձանց առավել արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ Արդյունքում՝ կթվայնացվեն քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները, կապահովվի վարույթի էլեկտրոնային եղանակով իրականացումը, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների արդյունավետությունը, կբարձրանա այդ գործընթացների տնտեսական արդյունավետությունը, կխնայվեն ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը, կպարզեցվեն գործող ընթացակարգերը։

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան