Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում խաղաղության բանակցություններում մնացել է միայն մեկ չկարգավորված հարց. Ուիթքոֆ

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում խաղաղության բանակցություններում մնացել է միայն մեկ չկարգավորված հարց. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ բանակցություններում «զգալի առաջընթաց» է գրանցվել և մնացել է կարգավորելու միայն մեկ՝ վերջին հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին Ուիթքոֆը հայտարարել է Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։

«Եթե երկու կողմերն էլ ցանկանում են լուծել այս հարցը, մենք կլուծենք այն։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել»,- նշել է Ուիթքոֆը։

Ուկրաինայի ապագայի վերաբերյալ նախաճաշի ժամանակ, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի քարտուղար Մարկ Ռյուտեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Ուիթքոֆը տեղեկացրել է, որ օրվա վերջում լինելու է Մոսկվայում։

Ռյուտեն  իր հերթին համոզմունք է հայտնել, որ Թրամփը հանձնառու է Ուկրաինայի անկախությանն ու ինքնիշխանությանը։ «Ես դա երբեք կասկածի տակ չեմ դրել»,- ասել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում