Իսպանիան հանդես է գալիս Եվրամիության համատեղ բանակ ստեղծելու օգտին

1 րոպեի ընթերցում

Իսպանիան հորդորում է Եվրամիությանը գնալ դաշինքի համար համատեղ բանակի ստեղծման ուղղությամբ՝ որպես զսպման միջոց։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։

Լրատվամիջոցը նշում է, որ Գրենլանդիայի շուրջ վերջին շաբաթների քննարկումների ֆոնին Իսպանիայի ԱԳ նախարարը նշել է, որ տարածաշրջանը նախ պետք է կենտրոնանա իր նյութական ռեսուրսների միավորման վրա՝ պաշտպանական արդյունաբերության պատշաճ ինտեգրման նպատակով։

Նախարարի խոսքով՝ մտահոգությունն այն մասին, թե արդյոք եվրոպացի քաղաքացիները պատրաստ կլինեն միավորվել ռազմական առումով, «օրինական բանավեճ» է, սակայն կրիտիկական զանգված հավաքելու հավանականությունն ավելի բարձր է որպես դաշինք։ «Համատեղ ջանքերն ավելի արդյունավետ կլինեն, քան 27 առանձին ազգային բանակները»,- նշել է Ալբարեսը։

Իսպանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, թե անհրաժեշտ է ցույց տալ, որ Եվրոպային չի կարելի ռազմական կամ տնտեսական առումով որևէ բան պարտադրել։

«Եվրոպական պաշտպանության գաղափարը ԵՄ-ի ստեղծման մի մասն է եղել։ Իմ սերնդի վրա է դրված այդ առաջադրանքն ավարտին հասցնելը», - ասել է Ալբարեսը։

Հայերեն English Русский

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս