Չինաստանն աջակցություն է հայտնել ՄԱԿ-ին՝ Խաղաղության խորհրդի շուրջ քննարկումների ֆոնին

2 րոպեի ընթերցում

Պեկինը մտադիր է հաստատակամորեն պաշտպանել միջազգային համակարգը, որի կենտրոնում գտնվում է ՄԱԿ-ը՝ չնայած արտաքին քաղաքական իրադրության փոփոխություններին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, թե իր կողմից ստեղծվող Խաղաղության խորհուրդը կարող է փոխարինել ՄԱԿ-ին։

«Չինաստանը միշտ էլ կիրառում է իրական բազմակողմանիություն: Ինչպես էլ փոփոխվի միջազգային իրադրությունը, Չինաստանը հաստատակամորեն  կպաշտպանի այն համակարգը, որի կենտրոնում գտնվում են ՄԱԿ-ը, միջազգային կարգը՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և միջազգային հարաբերությունների հիմնական նորմերը, որոնք հիմնված են ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա», - ընդգծել է դիվանագետը:

Գերատեսչության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Չինաստանը ստացել է ամերիկյան կողմի հրավերը՝ մասնակցելու Խաղաղության խորհրդին:

2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ը բանաձև էր ընդունել, որով լիազորել էր ստեղծել Խաղաղության խորհուրդ, որի հետ աշխատող երկրները Գազայի հատվածում միջազգային կայունացնող ուժեր կտեղակայեն։ Գազայի հատվածում խաղաղության Թրամփի առաջարկած ծրագրով խորհուրդը պետք է ժամանակավորապես վերահսկեր Գազայի հատվածի կառավարումը, սակայն ավելի ուշ նա հայտարարեց, որ խորհրդի գործունեությունը կընդլայնվի, և այն կզբաղվի հակամարտություններով աշխարհի տարբեր ծայրերում։

Թրամփը նաև չի բացառել, որ խորհուրդը կարող է փոխարինել ՄԱԿ-ին:

Միացյալ Նահանգներ

Թրամփը կարծում է, որ ՄԱԿ-ին «հարկավոր է թույլ տալ» աշխատել՝ չնայած Խաղաղության խորհրդի ստեղծմանը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ