Իրան

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին երկրի դեմ գործողությունների համար

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին երկրի դեմ գործողությունների համար

Միացյալ Նահանգները պետք է պատասխանատվության ենթարկվի այն գործողությունների համար, որոնք ձեռնարկել է Իրանի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Ամերիկան ​​պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար», - մեջբերում է նրա խոսքն ISNA գործակալությունը։

Արաղչին ընդգծել է, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները մտադիր են այսուհետ էլ պաշտպանել իրանցիների իրավունքներն ու շահերը։

Իրանում դեկտեմբերի 28-ից բողոքի ակցիաներ էին սկսվել իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ նվազման և բարձր գնաճի դեմ։ Հունվարի 8-ից, ըստ Իրանի իշխանությունների, ցուցարարների շարքում հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Երկու շաբաթից ավելի տևած հակակառավարական ցույցերի ընթացքում մի քանի հազար մարդ է զոհվել, այդ թվում՝ իրավապահներ։ Իրանի իշխանություններն անկարգությունների կազմակերպման պատասխանատու են համարում Իսրայելին և Միացյալ Նահանգներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը ցուցարարների զանգվածային սպանությունների դեպքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում