Եվրոպա

Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ին զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ին զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում

Ֆրանսիան խնդրել է ՆԱՏՕ-ին զորավարժություններ անցկացնել Գրենլանդիայում և պատրաստ է իր ներդրումն ունենալ դրանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը։

Հունվարի 20-ին Դավոսում ելույթ ունենալով՝ Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան չի ենթարկվի ճնշումների և չի վախենա։ Ֆրանսիայի նախագահը խստորեն քննադատել է Թրամփի սպառնալիքը բարձր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ, եթե Եվրոպան թույլ չտա նրան վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։

ՆԱՏՕ-ի առաջնորդները զգուշացրել են, որ Գրենլանդիայի շուրջ Թրամփի ռազմավարությունը կարող է ցնցել դաշինքը։

Ֆրանսիան այլ եվրոպական երկրների հետ մեկտեղ նախորդ շաբաթվա ընթացքում զորքեր է տեղակայել Գրենլանդիայում՝ Դանիայի գլխավորությամբ անցկացվող «Արկտիկական դիմացկունություն» համատեղ զորավարժություններին մասնակցելու համար:

Վերջին շաբաթներին ԱՄՆ վարչակազմն ակտիվացրել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ջանքերը։ Սակայն դանիական իշխանությունները մինչ այժմ հրաժարվել են զիջել կղզին։ Գրենլանդիայի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ հետաքրքրված չեն ԱՄՆ-ին միանալու հարցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում