Եվրոպա

Ֆրանսիայի նախագահը Դավոսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահը Դավոսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ հայտարարելով, որ իրենք չենք կարող ընդունել ուժեղագույնի օրենքը, և դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից աճող կատաղի մրցակցությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-Ը։

«Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում և կարող է կիրառել իր տրամադրության տակ եղած գործիքները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնն իր ելույթում դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աճող կոշտ մրցակցությունը՝ ասելով, որ դրա նպատակն է թուլացնել և Միացյալ Նահանգներին ենթարկել Եվրոպան։

«Եվրոպան պետք է լուծի իր հիմնական մարտահրավերները», - ընդգծել է Մակրոնը՝ կոչ անելով ավելացնել նորարարություններն ու մասնավոր ներդրումները տնտեսության հիմնական ոլորտներում։

Նա իր ելույթը սկսել է հետևյալ խոսքերով․ «Եկել է խաղաղության, կայունության և կանխատեսելիության ժամանակը»՝ նշելով սակայն, որ որոշ դեպքերում հակամարտությունները դարձել են նորմա։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում