617 իրավախախտում, 34 մլն դրամից ավելի տուգանք. ԲԸ տեսչական մարմինը ներկայացրել է մթնոլորտային օդին պատճառված վնասները

2 րոպեի ընթերցում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թվականին մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ արձանագրել է 617 իրավախախտման դեպք։ 2024 թվականին նշված ուղղությամբ տեսչական մարմնի կողմից արձանագրված իրավախախտումների թիվը կազմել է 397։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը նշեց, որ ընդհանուր տուգանքների չափը կազմել է 34 մլն 980 հազար դրամ՝ 2024-ի 31 մլն 650 հազարի դիմաց։

«63 դեպքով հաշվարկվել է մթնոլորտային օդին պատճառված վնասի չափը, որը կազմում է 160 մլն 881 հազար դրամ։ Ընդգծեմ, որ ընդհանուր արձանագրած 617 իրավախախտման դեպքից միայն 217-ը գրանցվել է Երևանում։ 15 դեպք արձանագրել ենք առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման ժամանակ։ Սա Երևանի համար դրական ցուցանիշ է, որովհետև երբ այս միջոցառումը սկսում էինք իրականացրել, օրինակ, 2021 թվականին, մեկ շաբաթվա ընթացքում 127-ից ավելի դեպք էինք արձանագրել։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր վարորդների մոտ այդ առումով պատշաճ վարքագիծ է ձևավորվում»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրավախախտման 99 դեպք է գրանցվել շինարարության ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում՝ 15 դեպք։ Տարվա ընթացքում խոզանների, տերևների, թափոնների, մալուխների այրման 226 դեպք է արձանագրվել։

«Եվս մեկ անգամ հորդորում եմ մեր քաղաքացիներին խոզանների, տերևների այրում չիրականացնեն։ Դա որևէ օգուտ չի բերում, հակառակը՝ աղտոտում է օդը, առողջությանը վնաս է, դրանից բացի հողերի դեգրադացիա է առաջացնում և ընդհանրապես հողի բերքատվությունը ցածրացնում է»,-ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Հայերեն

Դիլիջանն աճում է Հայաստանի զբոսաշրջության շուկայից ավելի արագ․ 2025 թվականին քաղաքն ընդունել է 243 800 այցելու

«Վերջին տոմսը». IDBank-ը զգուշացնում է համերգների և փառատոների տոմսերի հետ կապված զեղծարարությունների մասին

Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները

Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել

Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից

Նոր ուսումնական տարվա մեկնարկի շրջանակներում Ոստիկանության կողմից նախատեսվող միջոցառումները

ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը

Մասկի SpaceX ընկերությունը Լուիզիանայում կկառուցի հրթիռների արձակման իր ամենամեծ կայանը