Աշխարհ

Նիգերիայում անհայտ անձինք պատարագի ժամանակ առևանգել են ավելի քան 160 քրիստոնյաների

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում անհայտ անձինք պատարագի ժամանակ առևանգել են ավելի քան 160 քրիստոնյաների

Նիգերիայի հյուսիսում անհայտ զինյալները հունվարի 18-ին առևանգել են ավելի քան 160 քրիստոնյաների, որոնք կիրակնօրյա պատարագներին էին մասնակցում երկու եկեղեցիներում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Հյուսիսային Նիգերիայի Քրիստոնեական ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Հայաբային։

«Մեծաթիվ հարձակվողները փակել են եկեղեցիների մուտքերը և հավատացյալներին ստիպել են հետևել իրենց»,- հայտնել է նա։

Sahara Reporters լրատվական պորտալը հաղորդում է, որ կիրակի օրը Կադունա նահանգի Կուրմին շրջանում մի քանի եկեղեցիներ են հարձակման ենթարկվել։ Պատարագների ժամանակ առևանգվել է ավելի քան 100 հավատացյալ։

Իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին և միջոցներ են ձեռնարկում առևանգվածներին հայտնաբերելու համար։

Վերջին երկու տարիներին Նիգերիայում հաճախակի են դարձել հավատացյալներին առևանգելու նպատակով հարձակումները եկեղեցիների վրա։ Հանցագործները սովորաբար մեծ փրկագին են պահանջում նրանց ազատ արձակելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում