ՀՀ դեսպանն ու Նիկոսիայի քաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններ
1 րոպեի ընթերցում

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Նիկոսիայի քաղաքապետ Խարալամբոս Պրուզոսի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիպրոսում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Երևանի և Նիկոսիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մշակութային փոխանակմանը, համայնքային համագործակցությանը և մարդկանց միջև կապերի զարգացմանը։
Երկու կողմերն էլ կարևորել են բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամություն են հայտնել ուսումնասիրել երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններ։