Պակիստանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Պակիստանցի հրշեջները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարաչիի ընդարձակ առևտրի կենտրոնի ծխացող մնացորդներում՝ գտնելու տասնյակ անհետ կորած անձանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Ոստիկանապետ Ջավեդ Ալամ Օդհոն հայտնել է, որ 14 մարդ զոհվել է, իսկ մոտ 60-ը անհետ կորած են համարվում։

«Փրկարարական աշխատանքները շարունակվում են, և մենք հույս ունենք, որ դրանք կավարտվեն որքան հնարավոր է շուտ, բայց չեմ կարող ժամանակացույց նշել», - ասել է նա՝ հավելելով, որ հրդեհի հետևանքով վիրավորված մոտ 18 մարդ դուրս է գրվել հիվանդանոցից։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական անջատիչը։

Փրկարարները զգուշացրել են, որ հրդեհված կառույցն անկայուն է և կարող է փլուզվել ցանկացած պահի։

Հրդեհը, որը սկսվել է հունվարի 17-ի ուշ երեկոյան, Գուլ Պլազա բազմահարկ համալիրում է եղել, որտեղ տեղակայված է 1200 խանութ։

Հայերեն

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը