Մերձավոր Արևելք

Սիրիայի ժամանակավոր նախագահը չեղարկել է այցը Գերմանիա

1 րոպեի ընթերցում

Սիրիայի ժամանակավոր նախագահը չեղարկել է այցը Գերմանիա

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան չեղարկել է հունվարի 19-20-ը Գերմանիա կատարելիք այցը՝ իր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդել է NTV-ն՝ հղում անելով Գերմանիայի կառավարության խոսնակին։

Հունվարի 20-ին ալ-Շարաան պետք է բանակցություններ վարեր Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, ինչպես նաև հանդիպում ունենար գերմանական բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Այցի չեղարկման պատճառ է նշվում Սիրիայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ կառավարական ուժերի և քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև կատաղի մարտերը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում