Իրան

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին կոչ է արել խուսափել Իրանի օդային տարածքից

1 րոպեի ընթերցում

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը ավիաընկերություններին կոչ է արել խուսափել Իրանի օդային տարածքից

Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) ավիաընկերություններին կոչ է արել ժամանակավորապես խուսափել Իրանի օդային տարածքից՝ անվտանգության լուրջ ռիսկերի պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայիս իրավիճակում, հաշվի առնելով ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունները և այն հանգամանքը, որ իրանական հակաօդային պաշտպանության ուժերը տեղափոխվել են բարձր մարտական պատրաստության ռեժիմ, Tehran FIR պատասխանատվության գոտում օդային օբյեկտների սխալ նույնականացման մեծ հավանականություն կա։

EASA-ն ընդգծում է, որ քաղաքացիական չվերթների իրականացումը Իրանի օդային տարածքով ներկայում ռիսկային է՝ կապված ինչպես սպառազինության և ՀՕՊ համակարգերի հնարավոր կիրառման, այնպես էլ զենիթահրթիռային համակարգերի օգտագործման հավանականության հետ։

Գործակալությունը խորհուրդ է տալիս ավիաընկերություններին վերանայել թռիչքային երթուղիները և խուսափել Իրանի օդային տարածքից՝ մինչև անվտանգության իրավիճակի կայունացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում