Մարզեր

Անի համայնքում կմեկնարկի մասնակցային բյուջետավորման գործընթացը

1 րոպեի ընթերցում

Անի համայնքում կմեկնարկի մասնակցային բյուջետավորման գործընթացը

Անի համայնքի ավագանու 2026 թվականի առաջին նստաշրջանի արտահերթ նիստում որոշում է կայացվել համայնքում սկսել 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Անիի համայնքապետարանից, մասնակցային բյուջետավորման նպատակով համայնքի 2026 թվականի բյուջեից կտրամադրվի 8 միլիոն դրամ, իսկ պետական համաֆինանսավորումը կկազմի 32 միլիոն դրամ։

Մասնակցային բյուջետավորման շրջանակում նախատեսվում է տարվա ընթացքում իրականացնել երկու ծրագիր, որոնց ընտրությունը կկատարվի հանրային քննարկումների արդյունքում՝ քվեարկության միջոցով։ Որոշման նախագծով նախատեսվում է նաև սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման կարգը։

Բացի այս հարցից, ավագանու քննարկման էր ներկայացվել ևս 15 հարց, որոնք վերաբերում էին համայնքի 2026 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելուն և ճշգրտված բյուջեն հաստատելուն, համայնքի 2025 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման արդյունքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում