Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի ԱԳ նախարարների հետ

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի ԱԳ նախարարների հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունվարի 19-ին Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կհանդիպի Դանիայի պաշտպանության և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարների հետ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել են ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունից։

«Երկուշաբթի՝ հունվարի 19-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի Դանիայի պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենի և Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Վիվիան Մոտցֆելդտի հետ։ Մամուլի հետ շփում նախատեսված չէ», - ասված է հաղորդագրության մեջ՝ առանց բացահայտելու հանդիպման թեման։

Ավելի վաղ՝ Ռյուտեն հայտարարել էր Գրենլանդիայի անվտանգության ամրապնդման վերաբերյալ ՆԱՏՕ-ի խորհրդակցությունների շարքի մասին։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում