Մերձավոր Արևելք

Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Գազայի հատվածում «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին՝ Գազայի հատվածի վերակառուցումը վերահսկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է։ Խորհրդի կազմը շուտով կհայտարարվի, բայց կարող եմ վստահորեն ասել, որ այն ամենահզոր և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է ցանկացած պահի, ցանկացած վայրում», - գրել է Թրամփը:

Այս կառույցի ստեղծումը մտնում է Թրամփի՝ Գազայի հատվածում խաղաղության 20-կետանոց ծրագրի մեջ, որը ներառում է նաև միջազգային ուժերի տեղակայում։ «Խաղաղության խորհուրդը» կգլխավորի հենց ԱՄՆ նախագահը:

«Խաղաղության խորհուրդը» պետք է վերահսկի պաղեստինյան տեխնոկրատական կառավարությունը, որը կառավարելու է Գազայի հատվածում առօրյա կյանքը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկնարկել է Գազայի հատվածում խաղաղության ծրագրի երկրորդ փուլը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակումից հետո Մերձավոր Արևելքում հակամարտությունը կտրուկ սրվեց: Զինյալները ներխուժեցին Իսրայել՝ սպանելով մոտ 1200 մարդու, գերեվարելով 250-ին։ Պատանդների մի մասը հետագայում փոխանակվեցին կամ ազատ արձակվեցին, իսկ մյուսները մահացան։

Ի պատասխան՝ Իսրայելը պատերազմ հայտարարեց ՀԱՄԱՍ-ին։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70 000-ը, ավելի քան 169 000 մարդ վիրավորվել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում