Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի ավելի քան 300 կմ երկարությամբ փողոցներ են ասֆալտապատվել և սալարկվել

4 րոպեի ընթերցում

Սուբվենցիոն ծրագրերով անցած տարի կառուցվել, հիմնանորոգվել և ասֆալտապատվել են շուրջ 265 կիլոմետր երկարությամբ փողոցներ՝ 2024 թվականի 215 կիլոմետրի փոխարեն։

Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ մանրամասնելով, որ փողոցների հիմնանորոգման, ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 27,8 մլրդ դրամ։

Սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար մշակվել և ՀՀ կառավարության 14 որոշումներով 2025 թվականի պետբյուջեից հատկացվել է 33 միլիարդ 635 միլիոն դրամ՝ 445 ենթածրագրի համար։  

«Կարող ենք փաստել, որ 2025 թվականի ընթացքում ՀՀ համայնքներում իրականացվել են շուրջ 62 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն ծրագրեր, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեից կառավարության համապատասխան որոշումներով հատկացվել է 33,635 մլրդ դրամ, ՀՀ համայնքների համաֆինանսավորումը կազմել է 27,6 մլրդ դրամ, իսկ այլ ներդրողների համաֆինանսավորումը՝ 683 մլն դրամ»,-ներկայացրեցին ՏԿԵ նախարարությունից։

Բացի ասֆալտապատումը, 3,7 մլրդ դրամ ընդհանուր արժեքով նաև կառուցվել, հիմնանորոգվել և սալարկվել է 38 կմ երկարությամբ փողոց։

Փողոցային լուսավորության համակարգերի կառուցման և հիմնանորոգման 707,2 մլն դրամ ընդհանուր արժեքով, կառուցվել և հիմնանորոգվել է շուրջ 138 կմ լուսավորության համակարգ (2024թ՝ 245 կմ)։

Ավելի քան 8 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով կառուցված և հիմնանորոգված շուրջ 452 կմ երկարությամբ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերից օգտվելու հնարավորություն է ստացել 30 հազար 200 տնային տնտեսություն։ Ի դեպ,  2024 թվականին էլ իրականացվել է շուրջ 400 կիլոմետր ջրագծերի կառուցում ու հիմնանորոգում։

Ոռոգման համակարգերի կառուցման և հիմնանորոգման ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 5,38 մլրդ դրամ։ Արդյունքում՝ կառուցվել և հիմնանորոգվել է շուրջ 120 կմ ոռոգման համակարգ (2024թ՝ 150 կմ )։ Իրականացված աշխատանքների շահառու է հանդիսանում 14 հազար 992 տնային տնտեսություն, իսկ ոռոգելի հողատարածքները կազմել են 4550 հեկտար։  

Բնակավայրերի գազաֆիկացման ծրագրով իրականացված աշխատանքների շնորհիվ բնական գազ ունենալու հնարավորություն է ստեղծվել 9900 տնային տնտեսության համար։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 2,46 մլրդ դրամ, իսկ կառուցված և հիմնանորոգված գազատարների երկարությունը՝ 152 կմ (2024 թվականին էլ կառուցվել և հիմնանորոգվել էր 198 կմ գազատար)։  

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ծավալուն աշխատանքներ են իրականացվել նախադպրոցական հաստատությունների կառուցման, հիմնանորոգման և տարածքների բարեկարգման ուղղությամբ։ Ընդհանուր 6,3 մլրդ դրամ արժեքով կառուցվել, հիմնանորոգվել, վերանորոգվել և բարեկարգվել է շուրջ 58 նախադպրոցական հաստատություն, ուր կհաճախի 5145 երեխա։

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային տարրերի նորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 2,7 մլրդ դրամ։ Այդ շրջանակներում նորոգվել են 135 բազմաբնակարան շենքերի տանիքներ և մուտքեր, որոնց շահառու է 3568 տնային տնտեսություն։  

Սուբվենցիոն ծրագրերով 2,3 մլրդ դրամի չափով աշխատանքներ են իրականացվել նաև հասարակական շենքերի, ավելի քան 1 մլրդ դրամի չափով՝ այգիների և պուրակների կառուցման ու հիմնանորոգման ուղղությամբ։

ՏԿԵ նախարարությունից ընդգծեցին, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են ինչպես 2025 թվականին, այնպես էլ 2022-2024 թվականներին հաստատված և շարունակվող ծրագրերը։  

Հայերեն English

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 20/07/26

Ասիական ինդեքսներ - 20/07/26

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը