Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակումը

2 րոպեի ընթերցում

Կրեմլում հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկացի ղեկավարի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների այցը Ռուսաստան կկայանա. Մոսկվան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի շուրջ Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հենց ամսաթիվը համաձայնեցվի, մենք հույս ունենք, որ նման այցը կկայանա», - ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով հաղորդագրություններն այն մասին, որ Ուիթքոֆը և Քուշները առաջիկա շաբաթներին կայցելեն Ռուսաստանի Դաշնություն՝ ստանալու Մոսկվայի պատասխանը Ուկրաինայի հետ խաղաղության ամերիկյան նախաձեռնությունների շուրջ:

«Երկխոսության շարունակումը համարում ենք անհրաժեշտ, հրատապ և կարևոր», - հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ ամերիկացիները բազմաթիվ զրույցներ են ունեցել և՛ ուկրաինացիների, և՛ եվրոպացիների հետ։

«Կարևոր է, որ ռուսական կողմը նույնպես արտահայտի իր տեսակետներն ընթացիկ քննարկումների վերաբերյալ», - ասել է նա։

Կրեմլի խոսնակը նաև հաստատել է, որ «շարունակում են գործել ամերիկացի բանագնացների հետ հաղորդակցության առկա կապուղիները, այս երկխոսությունն ընթանում է»։

Reuters գործակալության հետ հարցազրույցում նախագահ Դոնալդ Թրամփն, ի պատասխան Ուիթքոֆի և Քուշների՝ Մոսկվա այցի մասին Bloоmberg-ի հրապարակման վերաբերյալ հարցի, ասել էր, որ տեղյակ չէ նման այցի մասին։

Միացյալ Նահանգներ

Ուկրաինայում խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Պուտինը, այլ Զելենսկին․ Թրամփ

Հայերեն

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ