Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարը մասնակցել է «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի Շիրակի մասնաճյուղի բացման արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարը մասնակցել է «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հիմնադրամի Շիրակի մասնաճյուղի բացման արարողությանը

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ մասնակցել է «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ Շիրակի մասնաճյուղի բացման արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ Արսեն Թորոսյանը շնորհավորել է հիմնադրամի ներկայացուցիչներին նոր մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ընդգծելով հիմնադրամի կարևոր դերը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին աջակցելու գործում։

Նախարարը կարևորել է նաև «ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում իրականացված այն աշխատանքները, որոնք նպաստել և շարունակում են կարևոր դեր ունենալ երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման և խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղություններով։

«ՍՕՍ Մանկական գյուղեր» հիմնադրամի Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշել է, որ նորաբաց մասնաճյուղը կշարունակի անհրաժեշտ ծառայություններ մատուցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին՝ կանխարգելելով երեխաների մուտքը խնամքի հաստատություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում