Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել է Շիրակում պետության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն այցելել է Շիրակում պետության կողմից արտապատվիրակման միջոցով ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններ

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Ընտանիք և համայնք», «Առաքելություն Հայաստան», «Հայկական Կարիտաս» Գյումրու Տարեցների ցերեկային հոգածության և «Փոքրիկ Իշխան» կենտրոններ, Տնային խնամքի ծրագիր և «Կարիտաս-Արեգակ», «Խաչմերուկ» հիմնադրամների աջակցման կենտրոններ, որոնք ԱՍՀ նախարարության արտապատվիրակման միջոցով ծառայություններ են մատուցում երեխաների և ավագ սերնդի հիմնահարցերի ոլորտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում Արսեն Թորոսյանը տեղում ծանոթացել է կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին և ծառայությունների մատուցման ընթացքին և շփվել կենտրոնների շահառուների՝ երեխաների և ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։

Նախարարը կարևորել է սոցիալական պաշտպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքների իրականացումը նպաստում է առավել հասցեական և արդյունավետ ծառայությունների մատուցմանը։ Նա նաև ընդգծել է պատվիրակված ծառայությունների շարունակական բարելավման և դրանց շրջանակի ընդլայնման կարևորությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում