Տնտեսություն

Փաշինյանն ակնհայտ է համարում, որ TRIPP նախագծում ներդրումները մեծ են լինելու

2 րոպեի ընթերցում

Փաշինյանն ակնհայտ է համարում, որ TRIPP նախագծում ներդրումները մեծ են լինելու

Ամերիկյանը կողմը TRIPP նախագծի նախապատրաստական ընթացքի համար արդեն իսկ հատկացրել է 140 մլն դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Այս պահի դրությամբ ես, ինչքան գիտեմ, 140 մլն դոլար արդեն հատկացված է ծրագրի նախապատրաստական ընթացքի համար»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է կոնկրետ ներդրումներին, ապա դրանք նախագծանախահաշվային հաշվարկների հետ են կապված: Վարչապետը, սակայն, ակնհայտ համարեց, որ ներդրումները մեծ են լինելու: Նրա խոսքով՝ հստակ թիվ նշել հնարավոր չէ:  

Հայաստանն ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարություն են հրապարակել՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ: Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել TRIPP զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի TRIPP-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել TRIPP զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում