Մեծ հերթեր պոլիկլինիկաներում այս պահին չունենք․ նախարարը` առողջության ապահովագրության հետ կապված իրավիճակի մասին
1 րոպեի ընթերցում

Կառավարության նիստի ընթացքում Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ընթացքը։
«Հունվարի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 87 048 ապահովագրական այց։ Պետք է նշեմ, որ այս տեմպերն ակնկալիքների շրջանակներում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ համակարգը գտնվում է մշտական վերահսկողության տակ՝ ամենօրյա կտրվածքով հետևելով թե՛ սպասարկված դեպքերի թվին, թե՛ քաղաքացիների, բուժաշխատողների և բժշկական կենտրոնների վարչական անձնակազմի կողմից բարձրացված հարցերին։
Նրա փոխանցմամբ՝ քաղաքացիների հետ շփումները, հարցումները և փաստացի փորձառությունը ցույց են տալիս, որ պոլիկլինիկաներում այս պահին մեծ հերթեր չկան։
«Լինում են պիկ ժամեր, սակայն ընդհանուր պատկերը դրական է»,– ասաց նախարարը։