Իրան

Իրանը պատրաստ է պատժամիջոցների վերացման դիմաց երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստ է պատժամիջոցների վերացման դիմաց երաշխավորելու միջուկային ծրագրի խաղաղ բնույթը. Արաղչի

Թեհրանը պատրաստ է պատժամիջոցների վերացման փոխարեն որպես զիջում երաշխավորելու, որ իր միջուկային ծրագիրը միշտ կմնա խաղաղ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին հարցրել են, թե Իրանն ինչ զիջումների է պատրաստ գնալ, որպեսզի վերադառնա բանակցությունների սեղան, ինչին ի պատասխան նա ասել է․ «Մենք կարող ենք երաշխավորել մեր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, (...) երաշխավորել, որ այն միշտ կլինի խաղաղ։ Փոխարենը մենք ակնկալում ենք, որ պատժամիջոցները կվերացվեն»:

Նույն հարցազրույցում նախարարը պնդել էր, որ երկիրը մի քանի շաբաթ ցնցած ցույցերն իրականացվել են «դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից», որոնք հարձակվել ու կրակել են ոստիկանների և իրավապահների վրա։ «Նրանք ողջ-ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում երեք օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ»,- ասել է նա։ Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ այդ «ահաբեկիչների» նպատակը մեկն է եղել՝ ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Արաղչին կատարվածի համար մեղադրել է Իսրայելին՝ նշելով, որ տեղի ունեցածն իսրայելական ծրագրի մաս է եղել։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում